Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը գոլով է աչքի ընկել Կիպրոսի առաջնության նոր մրցաշրջանին պատրաստվող «Անորտոսիսի» կազմում՝ ընկերական խաղում գրավելով կիպրական «Սալամիսի» դարպասը: «Անորտոսիսը» հաղթել է 2-0 հաշվով:
Հարոյանը խաղի հաշիվը բացել է 66-րդ րոպեին՝ անկյունայինից կատարված փոխանցումից հետո գլխի հարվածով խոցելով մրցակցի դարպասը:
Խաղին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը:
Ընկերական խաղ
«Սալամիս» (Կիպրոս) - «Անորտոսիս» (Կիպրոս)՝ 0-2
Վարազդատ Հարոյան, 66, Ամր Վարդա, 70
Մինչև Կիպրոսի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկն «Անորտոսիսն» օգոստոսի 20-ին ստուգողական խաղ կանցկացնի կիպրական «Պաֆոսի» հետ, իսկ առաջնությունում կմեկնարկի օգոստոսի 27-ին՝ Նիկոսիայի «Օլիմպիակոսի» դեմ խաղով:


