Անգլիայի առաջնության 4-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։
Անգլիացի հարձակվող Հարի Քեյնը դուբլի հեղինակ դարձավ և 201-րդ գոլը խփեց Անգլիայի առաջնություններում։
Opta Sport-ի տվյալներով՝ 29-ամյա ֆուտբոլիստը 187 գոլ խփել է Պրեմիեր լիգայում («Տոտենհեմի» կազմում), 9-ը՝ Չեմպիոնշիփում (7 գոլ «Միլուոլի» կազմում և 2-ը «Լեսթերի» կազմում), 5 գոլ՝ Առաջին լիգայում («Լեյթոն Օրիենտի» կազմում):
Ավելի վաղ Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ ակումբում խփած գոլերի քանակով Հարի Քեյնը գերազանցել էր «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյի ցուցանիշը։


