Հարուկի Մուրակամիի նոր վեպը, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, ապրիլի 13-ին կհայտնվի Ճապոնիայի գրախանութներում։ Այս մասին հայտնում է Shinchosha հրատարակչությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Վեպի վերնագիրը գաղտնի է պահվում։ Shinchosha-ի տարածած տեղեկության համաձայն՝ վեպի ծավալը կլինի 1200 էջ, իսկ գինը՝ 2970 իեն (մոտ 22 դոլար): Կթողարկվի նաև գրքի էլեկտրոնային տարբերակը։
Սա Մուրակամիի առաջին վեպն է 6 տարվա ընթացքում։ Վերջինը «Կոմանդորի սպանությունն» էր, որը լույս է տեսել 2017 թվականի փետրվարին։


