Logo

Հարությունյան. «Վրաստանի դեմ խաղին սպասում ենք մեծ հետաքրքրությամբ»

21:30 / 18.03.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է հունգարական «Պուշկաշ Ակադեմիայում» թիմին հարմարվելու և Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆում կայանալիք հանդիպումների մասին.

«Ինձ շատ լավ ընդունեցին Հունգարիայում և օգնեցին բոլոր հարցերում։ Առաջնությունը բավական բարձր մակարդակ ունի, ուժային է` շատ մենապայքարներով։ Այնտեղ շատ խաղաժամանակ եմ ստանում։ Դա ինձ համար շատ լավ է։ Այն, որ մեր թիմն առաջին տեղում է, նշանակում` լավ մակարդակ ունենք և կարող ենք մրցակցել ու գերազանցել, նույնիսկ, այնպիսի ակումբի, ինչպիսին «Ֆերենցվարոշն» է։ Դեռ ոչինչ պարզ չէ, բայց կանենք ամեն ինչ` չեմպիոնության համար։

Ակումբի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակի հետ հաճախ ենք խոսում Հայաստանի հավաքականից և առաջնությունից։ Նա երբեմն ծաղրում է, թե ինձնից ավելի լավ է հայերեն խոսում և հասկանում։ Ինձ մնում է բարելավել հայերենս։

Հիմա, երբ մշտապես խաղում եմ թիմում, շատ ավելի լավ եմ զգում ինձ։ Նախկինում, երբ գալիս էի հավաքական առանց խաղային պրակտիկայի, շատ բան չէր ստացվում։ Այժմ զգում եմ, որ ավելի լավ մարզավիճակում եմ և հուսով եմ` դա կապացուցեմ նաև դաշտում։ Մարզչի հետ դեռ չեմ հասրցել շփվել, բայց կարծում եմ` ժամանակ կունենանք։

Վրաստանի դեմ խաղին սպասում ենք մեծ հետաքրքրությամբ։ Նրանք մեր հարևաններն են։ Այսպես ասած` կովկասյան դերբի է լինելու։ Շատ եմ ուզում, որ հաղթենք այդ խաղերում»,- նշել է Հարությունյանը։

20-ամյա Հարությունյանը հունվարին է 1 միլիոն եվրոյով «Կրասնոդարից» տեղափոխվել «Պուշկաշ Ակադեմիա»։ Հունգարական ակումբի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը 2011-13 թթ. Հայաստանում ղեկավարել է «Միկան», իսկ 2013-15 թթ. «Բանանցը» (խմբ - այժմ` «Ուրարտու»

Հայաստանի հավաքականը մարտի 16-ից մարզական հավաք է անցկացնում։ Մարտի 18-ի մարզումն ազգային թիմն ամբողջ կազմով է անցկացրել։

Հայաստան - Վրաստան դիմակայության առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, պատասխանը` երեք օր անց Թբիլիսիի «Դինամո Արենայում»: Երկու խաղերն էլ կհեռարձակվեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ