Logo

Հարոյան. «Զգացի, որ արդեն տուն վերադառնալու ժամանակն է»

20:11 / 24.01.2025• Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը «Փյունիկի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ խոսել է ակումբ վերադառնալու մասին։

«Շատ ուրախ եմ հարազատ ակումբ վերադառնալու համար։ Զգացի, որ արդեն տուն վերադառնալու ժամանակն է։ Սա ընտանիքիս ու ինձ համար լավագույն որոշումն էր։ Շատ ուրախ եմ, որ հենց հարազատ ակումբ վերադարձա։

Շատ շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանն ու մարզչին, որ կարողացանք ամեն ինչ անել` «Փյունիկ» վերադառնալու համար։

Հիշում եմ, որ 2009թ. մի քանի հանդիպման եմ մասնակցել ակումբում, իսկ 2010թ. հիմնական կազմի ֆուտբոլիստ դարձա։ Շատ հիշողություններ կան 2010 թվականի հետ կապված. «Փյունիկի» կազմում դարձա չեմպիոն, Հայաստանի հավաքականի կազմում էլ առաջին հանդիպմանը մասնակցեցի։

Շատ ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունեմ խաղալու ընկերներիս կողքին։ Տարոն Ոսկանյանի հետ խոսել ենք, որ գալու է մեկ օր, երբ կրկին միասին ենք խաղալու։

Կարծում եմ` դաշտում իմ առանձնահատկությունը բնավորությունն ու պրոֆեսիոնալզիմն են։ Կարող ես լինել շատ տաղանդավոր, շատ այլ ունակությունների տիրապետել, բայց պետք է լինել պրոֆեսիոնալ ու բնավորություն ունենալ։

Միշտ հետևել ու երկրպագել եմ «Փյունիկին»։ Ակումբը հենց բնավորության շնորհիվ է դարձել չեմպիոն նախորդ տարիներին։ Երկրպագուներին կոչ եմ անում միշտ լինել ակումբի կողքին։ Ակումբն ու երկրպագուները պետք է իրար կողքի լինեն»,- նշել է Հարոյանը։

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն 9 տարվա դադարից հետո է վերադարձել «Փյունիկ»։ Նա ակումբում հանդես է եկել 2009-2016թթ., 181 խաղում խփել է 8 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ