Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը «Կազինցբարցիկայի» կազմում երկրորդ խաղն է անցկացրել Հունգարիայի առաջնությունում:
«Կազինցբարցիկան» երկրորդ տուրում հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել է չեմպիոն «Ֆերենցվարոշին», որի պահեստայինների նստարանին է եղել Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Էդգար Սևիկյանը: 23-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել: Հարոյանը մասնակցել է ամբողջ խաղին:
Հիշեցնենք, որ Հունգարիայի առաջնության նորեկ «Կազինցբարցիկան» տանը 1-2 հաշվով պարտվել էր «Պուշկաշ Ակադեմիային», որի կազմում էլ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը:


