Հունգարիայի առաջնության 13-րդ տուրում «Կազինցբարցիկայը» սեփական դաշտում 1-3 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։
Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը, որը փոխարինվել է 87-րդ րոպեին։
33-ամյա պաշտպանն ակումբում նախորդ հանդիպմանը մասնակցել էր սեպտեմբերի 27-ին, վերջին 5 խաղերից 4-ում մնացել էր պահեստայինների նստարանին։
«Կազինցբարցիկայը» 10 միավորով վերջին` 12-րդ տեղում է, «Ֆերենցվարոշը»` 22 միավորով երկրորդ։
Հունգարիայի առաջնություն, 13-րդ տուր
«Կազինցբարցիկայ» - «Ֆերենցվարոշ»` 1-3
Բիլինտ Կարտիկ, 11 (11մ) - Բառնաբաշ Վարգա, 35, Ալեքս Տոտ, 43, Սեբրաիլս Մակրեցկիս, 82


