Logo

Հասանելի է Վուդի Ալենի սեքս-սկանդալի մասին պատմող «Allen v. Farrow» վավերագրական ֆիլմաշարի թրեյլերը

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 17.02.2021ՄՇԱԿՈՒՅԹ
Վուդիիիիիի min - Հասանելի է Վուդի Ալենի սեքս-սկանդալի մասին պատմող «Allen v. Farrow» վավերագրական ֆիլմաշարի թրեյլերը

HBO-ի վավերագրական ֆիլմաշարը պատմում է մի սեքս-սկանդալի մասին, որը ծավալվեց Վուդի Ալենի շուրջ 1992 թվականին: Դերասանուհի և Ալենի նախկին կին Միա Ֆերոուն մեղադրեց Վուդիին՝ վերջինիս խորթ դստեր՝ Դիլան նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Գործը, սակայն, չհասավ դատարան. Քոնեքթիքութ նահանգի դատախազը քննեց բողոքը, բայց մեղադրանք չառաջադրեց:

Դիլան Ֆերոուն կատարվածի մասին կրկին խոսեց 2010-ականների կեսերին.

«Երբ ես յոթ տարեկան էի Վուդի Ալենը բռնեց ձեռքս և տարավ ինձ մեր տան երկրորդ հարկում գտնվող մութ ձեղնահարկ: Այնտեղ նա ասաց ինձ, որ պառկեմ փորիս վրա և խաղամ եղբորս խաղալիք երկաթուղու հետ: Հետո նա բռնություն գործադրեց իմ նկատմամբ: Ընթացքում նա ինձ ասում էր, որ ես լավ աղջիկ եմ և որ դա մեր ընդհանուր գաղտնիքն է, որ մենք կգնանք Փարիզ, և նա կնկարահանի ինձ կինոյում… Ես հիշում եմ, թե ինչպես էր խաղալիք գնացքը պտտվում իմ առաջ»:

Վավերագրական ֆիլմի ռեժիսորներն են Քիրբի Դիկը և Էմի Zիերինգ Քոֆմանը: Անցյալ տարի նրանք թողարկեցին «On The Record» վավերագրական ֆիլմը՝ շոու բիզնեսի աշխարհում սեռական բռնությունների մասին: Հեղինակները խոստանում են ցուցադրել բացառիկ նյութեր, ներառյալ նախկինում չհրապարակված աուդիո և վիդեո ձայնագրություններ, ինչպես նաև հարցազրույցներ՝ պատմության առանցքային հերոսների հետ:

Ֆիլմաշարը բաղկացած է չորս դրվագներից: Առաջինը լույս կտեսնի փետրվարի 21-ին:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ