Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Հաշեկը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի մասին: Ազգային թիմերը մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Պրահայում:
«Հայաստանի հավաքականն անկանխատեսելի թիմ է, և հաստատ թույլ չէ: Երբ Ուելսում հաղթում ես 4-2 հաշվով, ուրեմն որակյալ թիմ ես: Հայերի կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք որակյալ առաջնություններում են խաղում, ինչպես նաև թիմում կան փորձառու ֆուտբոլիստներ:
Գնդակով նրանք շատ արագ են անցնում գրոհի: Այո, եթե նայենք նրանց արդյունքներին, ապա շատ գոլ չեն խփում, բայց նրանց պաշտպանությունը ճեղքելն էլ հեշտ չէ: Մենք քաջատեղյակ ենք նրանց ունակությունների մասին:
Մենք ասպարեզ ենք դուրս բերլու երիտասարդ շատ ֆուտբոլիստների, այդ պատճառով մեզ անհրաժեշտ է երկրպագուների աջակցությունը: Վստահ եմ` երկրպագուները կօգնեն հաղթել այս խաղում»,- Հաշեկի խոսքը մեջբերում է fotbal.cz-ն:
Չեխիա - Հայաստան հանդիպումը կկայանա Պրահայի «Լետնա» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Հանդիպումը կսպասարկի ավստրիացի Յուլիան Վայնբերգերի գլխավորած մրցավարական անձնակազմը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 22-ին տնային ընկերական խաղում 0-1 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին, իսկ չեխերը նույն օրը 2-1 հաշվով արտագնա հաղթանակ էին տարել Նորվեգիայի հավաքականի նկատմամբ:


