Logo

Հաշվված ժամեր տրանսֆերային պատուհանի փակմանը. 5 տրանսֆեր, որ կարող է կայանալ վերջին ժամերին

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 31.08.2017ՍՊՈՐՏ
842037 - Հաշվված ժամեր տրանսֆերային պատուհանի փակմանը. 5 տրանսֆեր, որ կարող է կայանալ վերջին ժամերին

Ամառային տրանսֆերային պատուհանը փակվում է աշնան գալուստի հետ: Սակայն այն հավերժ կանցնի պատմության գիրկը մղձավանջի պես մեզ տանջող տրանսֆերային սագաներով, աստղաբաշխական ու ռեկորդային գումարներով, ֆինանսական ֆեյր ֆլեյի մասին դատարկ խոսակցություններով և ֆուտբոլիստների բոյկոտներով: Ընդամենը մի քանի ժամ և մենք կստանանք մեզ հետաքրքրող 5 հարցերի պատասխանները:

Օդում կախված Դիեգո Կոստան

Image result for diego costa

Ինչպես կասեր ժողովուրդը Դիեգո Կոստան Մադրիդում նստել է թախտին և սպասում է Լոնդոնի «Չելսիի» պատասխանին: 2016/17 մրցաշրջանի ավարտին «ազնվականների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բրազիլացուն հայտնեց, որ հույսեր չի կապում իր հետ, և Կոստան սկսեց նոր ակումբի փնտրտուքները: Ամենայն հավանականությամբ, Դիեգոն կվերադառնա «Ատլետիկո», սակայն կվերսկսի իր ելույթները հունվարից՝ «հնդկացիների» նկատմամբ սահմանված տրանսֆերային արգելքի պատճառով: Ակումբները կարծես համաձայնության են հասել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի շուրջ, սակայն պաշտոնական հայտարարությունը ուշանում է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ