Logo

VBET Հայաստանի կանանց առաջնություն. «Հատիսը» կխաղա եզրափակիչում

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:20 / 30.03.2022Բասկետբոլ
Հատիս-2022

Բասկետբոլի VBET Հայաստանի կանանց առաջնության փլեյ-օֆֆ փուլի երկրորդ խաղում «Հատիսը», 79։78 հաշվով հաղթելով «Արցախին», անցավ եզրափակիչ։

Բասկետբոլի հանրապետական ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն էր Փեյթոն Թեյլորը, որը 35 միավոր բերեց «Հատիսին»։ Նա կատարել է նաև 6 արդյունավետ փոխանցում ու 12 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին։

Կիսաեզրափակիչ շարքի առաջին խաղում «Հատիսը» հաղթել էր 90։50 հաշվով։

Եզրափակիչում «Հատիսի» մրցակիցն է լինելու «Գյումրի» - «Երևան Բասկետ» զույգի հաղթողը։ Առաջին խաղում 88։63 հաշվով հաղթել է մայրաքաղաքային ակումբը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ