Logo

Հավակնորդների մրցաշար. Գուկեշը հավասարվեց Նեպոմնյաշչուն

11:33 / 10.04.2024Շախմատ
null

Կանադայի Տորոնտո քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարում հանգստյան օրվանից հետո կայացել են 5-րդ տուրի պարտիաները, գրանցվել է 2 հաղթանակ:

Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) սև խաղաքարերով առավելության է հասել Ալիռեզա Ֆիրուջայի (Ֆրանսիա) նկատմամբ, իսկ Գուկեշ Դոմարաջուն (Հնդկաստան) սպիտակներով հաղթել է Նիջաթ Աբասաովին (Ադրբեջան):

Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) և Վիդիտ Գուջարթի (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

5 տուրից հետո Նեպոմնյաշչին և Գուկեշը 5 հնարավորից վաստակել են 3.5 միավոր և կիսում են 1-2-րդ տեղերը: Լավագույն եռյակը եզրափակում է Ֆաբիանո Կարուանան, որն ունի 3 միավոր։

Հիշեցնենք, որ Հավակնորդների մրցաշարի հաղթողն աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ: Մրցաշարը կավարտվի ապրիլի 22-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ