Կանադայի Տորոնտո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարում կայացել է 7-րդ տուրը, որում գրանցվել է 1 հաղթանակ:
Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան) սևերով ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ, իսկ Գուկեշ Դոմարաջուն (Հնդկաստան) անսպասելի պարտություն է կրել Ալիռեզա Ֆիրուջայից (Ֆրանսիա):
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ռամեշբաբու Պրագնանադհան (Հնդկաստան) և Նիջաթ Աբասաովին (Ադրբեջան) - Վիդիտ Գուջարթի (Հնդկաստան) պարտիաները խաղաղ ելք են ունեցել:
Առաջին շրջանից հետո Յան Նեպոմնյաշչին 4.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Ֆաբիանո Կարուանան, Ռամեշբաբու Պրագնանադհան և Գուկեշ Դոմարաջուն վաստակել են 4-ական միավոր և բաժանում են 2-4-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ Հավակնորդների մրցաշարի հաղթողն աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ: Մրցաշարը կավարտվի ապրիլի 22-ին։


