Logo

«Հավաքականի մարզիչը չի կարող արդարացումներ փնտրել». Սպալետի

16:19 / 10.06.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հայտարարել է, որ պաշտոնանկությունն անարդար չի համարում, հաղորդում է Tuttomercatoweb-ը:

«Երբ գլխավորում ես ազգային հավաքականը, չես կարող որևէ արդարացում փնտրել: Ի տարբերություն ակումբի՝ հավաքականում կազմը կարող ես փոխել, եթե ինչ-որ բան չի աշխատում:

Մարզիչներն ու ֆուտբոլիստները պետք է փորձեն փոխել իրավիճակը: Ցավոք, ես չկարողացա»,- ասել է իտալացին:

ԱԱ-2026-ի Եվրոպական գոտու ընտրական մրցաշարում Իտալիան մեկնարկել է Նորվեգիայի դեմ խաղում 0:3 հաշվով պարտությամբ, իսկ հետո 2:0 հաշվով հաղթել է Մոլդովայի թիմին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ