Logo

Հավաքականի մարզման տեսանյութը և Մուրադյանի ու Դավիդյանի ճեպազրույցները

22:19 / 06.10.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է ազգային հավաքականի հոկտեմբերյան հավաքի առաջին մարզման տեսանյութը և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանի ու ռուսական «Ռոտորի» եզրային պաշտպան Դավիդ Դավիդյանի ճեպազրույցները:

Կարեն Մուրադյան. «Լավ մարզավիճակում եմ: Թիմում ամեն ինչ կարգին է, մթնոլորտը և տրամադրությունը լավ են: Երկու խաղերն էլ արտագնա են, թիմը պետք է հավատով մոտենա այդ հանդիպումներին: Պետք է ներդնենք բոլոր ուժերը` լավ արդյունքներ գրանցելու համար»:

Դավիդ Դավիդյան. «Եղիշե Մելիքյանի հետ աշխատելու փորձ ունեմ, նա հավակնոտ մասնագետ է: Նրան մի փոքր ժամանակ է պետք` թիմին ավելի համախմբելու համար: Մրցակիցները բարդ են, բայց յուրաքանչյուրի դեմ էլ կարող ենք խաղալ և հաջողության հասնել»:

Առաջին մարզմանը մասնակցել են հետևյալ ֆուտբոլիստները.

  • Հենրի Ավագյան - «Փյունիկ»
  • Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
  • Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
  • Արսեն Սադոյան - «Ալաշկերտ»
  • Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
  • Սերգեյ Մուրադյան - «Նոա»
  • Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
  • Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
  • Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
  • Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
  • Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու» 
  • Դավիդ Դավիդյան - «Ռոտոր Վոլգոգրադ» (Ռուսաստան)
  • Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
  • Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
  • Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
  • Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
  • Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
  • Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
  • Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)
  • Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Հիշեցնենք, որ առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանը:

Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը և Նաիր Թիկնիզյանն ազգային թիմի ճամբար կժամանեն հոկտեմբերի 7-ին, իսկ Լուկաս Սելարայանը հավաքականին կմիանա Բուդապեշտում։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրում հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում կհանդիպի Հունգարիայի թիմին, իսկ չորրորդ տուրում հոկտեմբերի 14-ին Դուբլինում հյուրընկալվելիս կմրցի Իռլանդիայի հավաքականի դեմ։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ