ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ձևաչափի փոփոխություն կատարելու հնարավորությունը, գրում է Sky Sports-ը։
ՈՒԵՖԱ-ն աշխատանքային խումբ է ստեղծել 28 մասնագետից, որոնք քայլեր կձեռնարկեն ընտրական փուլը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ձևաչափի նման դարձնելու շուրջ։
Այդ դեպքում հավաքականները կբաժանվեն ոչ թե առանձին խմբերի, այլ եվրոպական բոլոր 55 հավաքականներն ընդգրկված կլինեն նույն Լիգայի փուլում։
Եթե փոփոխությունները և տուրերի քանակը հաստատվեն, ապա Լիգայի փուլի ընթացքում 55 թիմերից լավագույն 24-ը կնվաճի եզրափակիչ փուլի ուղեգիր։
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել է, որ ներկայիս ընտրական փուլն այնքան էլ գրավիչ չէ, և իրենք փորձում են փոփոխություններ կատարել նույնիսկ բազմաթիվ խանգարող հանգամանքների պայմաններում։


