
Հայաստանի ազգային հավաքականը երկարատև ընդմիջումից հետո կրկին ուժերը փորձեց ընկերական մրցախաղում:
Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1․ Խորվաթիան 63-րդ երկիրն էր, որի հավաքականի հետ մրցեց Հայաստանի ընտրանին՝ պատվաբեր ոչ-ոքի խաղալով աշխարհի փոխչեմպիոնի հետ: Առավել հաճախ՝ 10 անգամ ՀՀ հավաքականը մրցավեճի է բռնվել Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ (4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 17-15): Մեկից ավելի խաղ անցկացրած հավաքականներից առավել հաջող մեր ֆուտբոլիստները խաղացել են Սլովակիայի և Ուզբեկստանի ընտրանիների հետ՝ հաղթելով 2 հանդիպումներում էլ: Իսկ ամենաանհարմար մրցակիցներն Իսպանիայի (6 խաղ), Ֆրանսիայի (5) և Գերմանիայի (3) հավաքականներն են, որոնց հետ անցկացրած բոլոր հանդիպումներում էլ ՀՀ հավաքականը պարտվել է:

10 խաղ հավաքականի ղեկին․ Կապառոսի արդյունքը լավագույնն է ընտրանին գլխավորած մարզիչների շրջանում
2․ Հայաստանի հավաքականը գրեթե 2 տարի անց կրկին ընկերական խաղ անցկացրեց: Վերջին անգամ մեր ֆուտբոլիստներն ընկերական խաղում մրցել էին Մոլդովայի հավաքականի հետ՝ 2018թ. հունիսի 4-ին Ավստրիայի Կեմատեն քաղաքում անցկացված հանդիպումն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Մինչ այդ էլ ոչ-ոքի (1-1) էր գրանցվել Մալթայի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղում:
Այնպես որ ՀՀ հավաքականն ընկերական հանդիպումներում 3-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց: Իսկ վերջին հաղթանակն ընկերական հանդիպումներում Հայաստանի հավաքականը տոնել է 2017թ. նոյեմբերի 13-ին՝ Երևանում 3-2 հաշվով պարտության մատնելով Կիպրոսի ընտրանուն:
3․ Խորվաթների հետ մրցավեճը Հայաստանի հավաքականի անցկացրած ընկերական 76-րդ հանդիպումն էր, որում 16-րդ ոչ-ոքին գրանցվեց: Մեր ֆուտբոլիստներն այդ խաղերում 24 հաղթանակ են տոնել, կրել են 36 պարտություն, խփել են 84 գնդակ, բաց են թողել 128 գոլ: Այդ մրցավեճը նաև մրցակիցների դաշտում ՀՀ հավաքականի անցկացրած ընկերական 30-րդ հանդիպումն էր (5 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 21 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 16-69):

Կապառոս. «Առաջին հերթին գոհ եմ ֆուտբոլիստների նվիրվածությունից ու վարքագծից»
4․ Ընդհատվեց ՀՀ հավաքականի 5 անընդմեջ հաղթանակների տպավորիչ շարքը: Փոխարենը մեր ֆուտբոլիստները 9-րդ անընդմեջ անպարտելի խաղն անցկացրին և 11-րդ անընդմեջ խաղում գրավեցին մրցակիցների դարպասները: Այս ցուցանիշները ռեկորդային են Հայաստանի հավաքականի համար:
5․ Խոակին Կապառոսի գլխավորությամբ անցկացրած 10 հանդիպումներում ընդամենը 2-րդ անգամ մրցակցին հաջողվեց առաջինը բացել հաշիվը: Առաջին անգամ դա պատահել էր Կապառոսի նորամուտի խաղում՝ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ կայացած Ազգերի լիգայի մեկնարկային տուրում, որում մեր ընտրանին պարտվել էր 1-2 հաշվով: Մնացած 8 հանդիպումներում հաշիվը բացել է ՀՀ հավաքականը՝ տոնելով 6 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
