Logo

Հավերցը կողմնորոշվել է իր ապագա ակումբի հարցով

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 04.06.2020ՍՊՈՐՏ
0 GettyImages 1209137126 - Հավերցը կողմնորոշվել է իր ապագա ակումբի հարցով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:18

-

-

«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։

Ըստ աղբյուրի՝ Հավերցին դուր է գալիս Պրեմիեր լիգայում կարիերան շարունակելու տարբերակը, իսկ «Յունայթեդը» այն անգլիական ակումբներից է, որին տպավորել է 20-ամյա խաղացողի ելույթները։

Ֆուտբոլիստի համար կարևոր է ունենալ երաշխավորված խաղային ժամանակ, ու Ուլե Գունար Սուլշերը պատրաստ շանս տալ հարձակվողական ներուժ ունեցող երիտասարդներին։

Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում ֆուտբոլիստը մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 15 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ակնկալվում է, որ տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո Հավերցի համար հերթ կկանգնեն եվրոպական գրանդ ակումբները։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ