«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն մարզչական կարիերայում առաջին անգամ է հաղթել «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլային Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Նախորդ 16 մարզչական դիմակայություններից 14-ում հաղթել էր Գվարդիոլան, 2-ում գրանցել էր ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ Հաուի գլխավորած «Նյուքասլը» Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում տանը 2-1 հաշվով էր հաղթել «Մանչեսթեր Սիթիին»:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


