Logo

Հաուսենը բաց կթողնի Վրաստանի հավաքականի դեմ հանդիպումը

15:23 / 15.11.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Դին Հաուսենը չի մասնակցի Վրաստանի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի E խմբի 5-րդ տուրի հանդիպմանը, հայտնում է COPE-ն։

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը նախախաղային մարզման ժամանակ մկանային անհարմարություն է զգացել, ուստի «Ֆուրիա ռոխայի» մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել։

Վրաստան - Իսպանիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին ու ժամը 20:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ