Իսպանիայի հավաքականի հայտացուցակում տեղի է ունեցել փոփոխություն, հայտնում է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան:
Վրաստանի և Բուլղարիայի հավաքականների դեմ ԱԱ-2026-ի որակավորման փուլի առաջիկա հանդիպումների հայտացուցակից դուրս է մնացել Դին Հաուսենը, որը մկանային վնասվածք է ստացել և հեռացել հավաքականի ճամբարից:
«Ռեալի» պաշտպանին կփոխարինի Էմերիկ Լապորտը, որը նախորդ տարվա նոյեմբերից չէր հրավիրվել ազգային հավաքական օպտիմալ մարզավիճակ չունենալու պատճառով:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


