Logo

Հայ 5 երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց աստեղային ժամը եկել է

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 28.07.2017Հայկական ֆուտբոլ
19055349 1349647388421617 6303446791931129671 o - Հայ 5 երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց աստեղային ժամը եկել է

Հաշված օրեր անց կմեկնարկի հայկական ֆուտբոլային նոր մրցաշրջանը: 6 ակումբներից 4-ը, որոնք մասնակցեցին եվրոգավաթներին, կատարեցին իրենց «պարտքը» և արդեն նախնական փուլերում դուրս մնացին հետագա պայքարից: Բարձրագույն խմբի նոր առաջնությանը, ինչպես և նախորդ տարի, մասնակցելու են 6 ակումբներ: Դժվար է ասել՝ արդյոք ինչպիսին այն կստացվի որակական ու մրցակցային առումով և թե որ թիմերն իրական պայքար կմղեն չեմպիոնական կոչման համար:

Բայց մենք առաջնության հետ կապված նաև այլ հետաքրքրություն ունենք: Ամեն տարի փորձում ենք աչքի տակ առնել մի քանի ֆուտբոլիստների, ովքեր իրենց որակներով մյուսներից տարբերվում են և կարող են ապագայում տեղափոխվել ավելի բարձրակարգ առաջնություններ: Խոսքը հայազգի խաղացողների մասին է, որոնք տարբեր տարիքային հավաքականներում են հանդես գալիս:

Մեր ֆուտբոլի մեծ ու փոքր խնդիրներով հանդերձ՝ Հայաստանը միշտ էլ ունեցել է երիտասարդ և մեծ տաղանդով օժտված ֆուտբոլիստներ, ովքեր կարիերան շարունակել են արտերկրում: Թե նրանց բախտը հետագայում ինչպես է դասավորվել, դա արդեն այլ հարց է: 18-ամյա Վահան Բիչախչյանի տրանսֆերը Սլովակիայի չեմպիոն «Ժիլինա» վերջին թարմ օրինակն է, որ այստեղից էլ ֆուտբոլիստը կարող է իրեն ճանապարհ հարթել դեպի Եվրոպա:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Բարձրագույն խմբում հանդես եկող մինչև 21 տարեկան 5 ֆուտբոլիստների, ովքեր արդեն որոշակի անուն են ձեռք բերել հայկական ֆուտբոլում, և սպասում ենք, որ նոր մրցաշրջանը նրանց համար լինելու է բեկումնային:

Անատոլի Այվազով, 21 տարեկան

  • Խաղային դիրքը՝ դարպասապահ
  • Ակումբը՝ «Շիրակ», Հայաստանի ազգային հավաքական

Նախորդ տարի «Փյունիկից» տեղափոխվելով «Շիրակ»՝ Այվազովն անմիջապես ամրապնդվեց թիմի հիմնական կազմում, նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու է, թեև երկրի գլխավոր թիմում նորամուտը դեռ չի նշել: Թվերը խոսուն են՝ Այվազովը նախորդ առաջնությունում ամենաշատ «չոր» խաղեր անցկացրած դարպասապահն է (14):

Անատոլին մշտապես հուշումներ է կատարում պաշտպաններին, չնայած տարիքին՝ աչքի է ընկնում վստահ ելույթներով: Ունակ է ամենաբարդ իրավիճակներում փրկելու իր թիմին: Եղան հանդիպումներ, երբ Այվազովը նաև սխալներ թույլ տվեց («Գանձասար-Կապանի» հետ խաղում՝ կոպիտ սխալ), բայց համաձայնեք, որ 21-ամյա դարպասապահի համար նա այժմ շատ հասուն ելույթներ է ունենում: Հաշվի առնելով, որ Արսեն Բեգլարյանը քննադատության լուրջ ալիքի տակ է, բացառված չէ, որ Արթուր Պետրոսյանը շուտով շանս կտա «Շիրակի» դարպասապահին:

Armenia Kazakhstan prematch training 2 - Հայ 5 երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց աստեղային ժամը եկել է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ