«HAY-AT JAZZ». Հայը՝ ջազում, ջազը՝ բակում… Գյումրու քաղաքապետարանն ու «Մանուկյան ընկերություն»-ը ապրիլի 30-ից մայիսի 3-ը Գյումրիում երկրորդ անգամ իրականացնում են HAY-AT JAZZ նախագիծը՝ նվիրված Ջազի միջազգային օրվան։
Ջազային համերգներն այս անգամ էլ անցկացվելու են Գյումրու թանգարանների բակերում՝ 4 օր շարունակ մշակութային «հայաթները» վերածելով ջազային համերգների հարթակների։
Այս տարի Գյումրին ավելի ջազային և երաժշտական են դարձնելու Միքայել Ոսկանյանը և ընկերները, Լուսինե Սարգսյան եւ Կարեն Գրիգորյան քառյակը, Հյուսնունց քառյակն ու Լեւոն Մալխասյան և Մալխաս ջազ բենդը:
Մշակութային Գյումրու ջազային ընդմիջումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով.
-
Ապրիլի 30, ժամը՝ 13:00
Ձիթողցոնց տուն-թանգարանի բակ
Միքայել Ոսկանյան և ընկերներ
-
Մայիսի 1, ժամը՝ 13:00
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակ
Լուսինե Սարգսյան և Կարեն Գրիգորյան քառյակ
-
Մայիսի 2 , ժամը՝ 13:00
Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակ
Հյուսնունց քառյակ
-
Մայիսի 3, ժամը՝ 13:00
Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի բակ
Լևոն Մալխասյան և Մալխաս ջազ բենդ
*Բակը (բարբ.՝ հայաթ) գյումրեցիների համար անփոխարինելի հավաքատեղի է, հանդիպման ու քննարկումների վայր, սովորութամշակութային կենցաղի անբաժան մասնիկ: Գյումրիական «հայաթներ»-ում կազմակերպված ցանկացած հավաք ավանդաբար մտերմության, հարազատության ու ջերմության խորհուրդ ունի իր մեջ:

