Հայ աթլետները կմասնակցեն Ստամբուլում կայանալիք աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը։
Փետրվարի 8-ին մրցավայր կմեկնեն վազորդներ Երվանդ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը, Գոռ Բեգլարյանը և եռացատկորդներ Լևոն Աղասյանը, Գոռ Հովակիմյանը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։
Մրցաշարն օլիմպիական վարկանիշային է։ Համապատասխան արդյունքներ գրանցած աթլետները հնարավորություն կստանան մասնակցել նաև Գլազգոյում մարտի 1-3-ը կայանալիք փակ մարզասրահում աշխարհի ձմեռային առաջնությանը:


