Logo

Հայ ազատ ոճային ըմբիշները 12 մեդալ են նվաճել Բելառուսի միջազգային մրցաշարում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 17.09.2020ՍՊՈՐՏ
13 2 - Հայ ազատ ոճային ըմբիշները 12 մեդալ են նվաճել Բելառուսի միջազգային մրցաշարում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:04

-

-

Ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը Բելառուսում մասնակցել է միջազգային մրցաշարի, որը նվիրված է Խորհրդային Միության հերոս Դմիտրի Կարբիշևի հիշատակին:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի բաժինը, մեր մարզիկները ընդհանուր առմամբ նվաճել են 12 մեդալ. ոսկե մեդալակիրներ են դարձել Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Նարեկ Հարությունյանը (70 կգ), պատվո հարթակի 2-րդ աստիճանին են կանգնել Արթուր Սարդարյանը (61 կգ), Մուշեղ Մկրտչյանը (65 կգ), Հովիկ Աղբալյանը (79 կգ), Լյովա Գևորգյանը (97 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ), բրոնզե մեդալներով հայրենիք կվերադառնան Հարություն Հովհաննիսյանը (57 կգ), Րաֆֆի Արտուշյանը (61 կգ), Արմեն Մուսիկյանը (70 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92 կգ):

Մեր հավաքականը նաև ուսումնամարզական հավաք կանցկացնի Բելառուսում տեղի թիմի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ