Հայ բադմինտոնիստները, գրանցելով 50 տոկոսանոց արդյունք, չեն անցել Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնի մենախաղի փլեյ-օֆֆ։
Մարզիչ Հայկ Միսակյանի ղեկավարությամբ մրցմանը մասնակցող Լուսինե Սմբատյանը և Մանվել Հարությունյանը, 2-ական հաղթանակ և պարտություն գրանցելով իրենց հաշվին, 5 մասնակիցների հաշվարկում 3-րդ տեղն են գրավել իրենց ենթախմբերում։ Պայքարը շարունակում են առաջին երկու տեղերը գրաված մարզիկ-մարզուհիները։
Հուլիսի 28-ին Սմբատյանը և Հարությունյանը կմեկնարկեն խառը զույգերի մրցաշարում։ Նրանց առաջին մրցակիցները Իռլանդիայից են, տեղեկացնում է Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիան։


