Logo

Հայ բադմինտոնիստները Չինաստանում մասնակցել են պատանեկան ԱԱ-ին

17:58 / 09.10.2024Բադմինտոն
null

Չինաստանի Նանչանգ քաղաքում ընթացող բադմինտոնի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը 40 թիմերի պայքարում գրավել է 33-րդ տեղը, հաղորդում է ՖԲՖ մամուլի ծառայությունը։

Այս տարի Բադմինտոնի համաշխարհային ֆեդերացիան հատուկ մրցանակ էր սահմանել լավագույն թիմային նախախաղային երգերի համար։ Հայաստանի թիմն այդ մրցույթում գրավել է երկրորդ տեղը։

Բադմինտոնի համաշխարհային ֆեդերացիայի աջակցությամբ հայ մարզիկները հնարավորություն են ստացել ներկա լինելու Միջազգային օլիմպիական կոմիտեի Athlete365 Career+ դասընթացներին` քննարկելով պրոֆեսիոնալ սպորտից հետո կարիերայի հնարավորությունները։

Հայաստանի ներկայացուցիչները նաև հնարավորություն են ստացել մասնակցելու չինացի մարզիչների մարզչական կլինիկայի մարզումներին և' մենախաղի, և' զուգախաղի համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ