Logo

Հայ բադմինտոնիստը մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

14:01 / 20.12.2022Այլ մարզաձևեր
null

Հայաստանի ներկայացուցիչ Լուսինե Սմբաթյանը բրոնզե մեդալակիր է դարձել Կիպրոսում կայացած բադմինտոնի մինչև 17 տարեկանների միջազգային մրցաշարում։

Զուգախաղում հայ մարզուհին երրորդ տեղն է գրավել գերմանացի Լինուս Էմմերիքի հետ։

Մենախաղում Լուսինե Սմբաթյանը հաղթահարել է խմբային փուլի արգելքը, 1/8 եզրափակիչում 21-15, 21-6 հաշվով հաղթել է հույն Ստավրիանի Կոնստանտինա Պավլիդոուին, իսկ քառորդ եզրափակչում պարտվել է Իսրայելի ներկայացուցիչ Ալինա Բերգելսոնին` 11-21, 14-21:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ