Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանոնավոր առաջնության խաղում Հայկ Կարախանյանը դարձել է կվադրուպլ դաբլի հեղինակ:
«Արթիկի» բասկետբոլիստը «Հատիսի» դեմ խաղում վաստակել է 23 միավոր, գրանցել 15 ռեբաունդ, կատարել 12 արդյունավետ փոխանցում և 10 անգամ խլել գնդակը:
«Արթիկը» հաղթել է 89-82 հաշվով:
Ֆոտո՝ ՀԲՖ


