Սլովենիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է 4 մեդալ։
Աղջիկների պայքարում Աստղիկ Խաչատրյանը (36 կգ), Լիանա Ժամհարյանը (44 կգ), Եվրոպայի գործող չեմպիոն Համեստ Աֆրիկյանը (46 կգ) և Անահիտ Հարությունյանը (48 կգ) դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Տղաների պայքարում Հայաստանի հավաքականը 1/4 եզրափակիչում ունի 11 մասնակից, որոնք յուրաքանչյուր հաջորդ հաղթանակի դեպքում կապահովեն մեդալ։


