Հայ բռնցքամարտիկներն Արթուր Մելքումյանի գլխավորությամբ մեկնել են Բուլղարիա, որտեղ կմասնակցեն Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցավայրում ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը։


