Logo

Հայ բռնցքամարտիկները շարունակում են մարզումները Օլիմպիական ուղեգրերի հույսով (տեսանյութ)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 27.06.2020ՍՊՈՐՏ
Բացառիկ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:08

-

-

Համաճարակի պայմաններում բռնցքամարտի Հայաստանի հավաքականը բացօթյա ու դահլիճային մարզումներ է անցկացնում, որպեսզի մարզիկները միշտ մնան տոնուսի մեջ։ Մեր ընտրանու հերթական մարզումը այս անգամ Ծաղկաձորում էր։

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը պատմեց, որ նա մշտական կապի մեջ է մարզերում ապրող մարզիկների ու նրանց անձնական մարզիչների հետ։ Մարզիչը ակնկալում է, որ հուլիսին համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն, իսկ մինչև հունվար հստակություն կլինի վարկանիշային մրցաշարերի  վերավերյալ։

Մեհրաբյանը նաև անդրադարձ կատարեց Լոնդոնում կիսատ մնացած Օլիմպիական վարկանիշային մրցաշարին, որտեղ մրցումային մեկնարկային օրերին Օլիմպիական ուղեգիր նվաճեց թեթև քաշային Կորյուն Սողոմոնյանը։ Օլիմպիական խաղերի հետաձգումը նրանց լրացուցիչ ժամանակ կտա սխալները շտկելու համար։

Սողոմոնյանը, իր հերթին, հաստատեց այդ խոսքերը։ Իսկ Եվրոպականա խաղերի բրոնզե մեդալակիր Գոռ Ներսեսյանը հայտնեց, որ արդեն բուժել է վնասվածքը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ