Logo

Անդրանիկ Կարապետյանը՝ «Բարեկամության գավաթի» հաղթող, Գոռ Մինասյանը՝ արծաթե մեդալակիր

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:46 / 07.07.2022Ծանրամարտ
Անդրանիկ Կարապետյան-Գոռ Մինասյան

Անդրանիկ Կարապետյանը և Գոռ Մինասյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել ԱՄՆ-ում յուրօրինակ ձևաչափով անցկացված «Բարեկամության գավաթ» ծանրամարտի առաջին միջազգային մրցաշարում։

Լաս Վեգասում անցկացված ստուգատեսում մրցել են տարբեր երկրների մարզիկներից կազմված 8 միջազգային զույգեր, որոնք ձևավորել են 1-ական մարզիկ-մարզուհի՝ չորս աշխարհամասերի 7 երկրից։ Նրանց թվում էին Օլիմպիական խաղերի 4 մասնակից, աշխարհի առաջնությունների 4 մրցանակակիր, Եվրոպայի, Աֆրիկայի, Օվկիանիայի և Համաամերիկյան առաջնությունների մեդալակիրներ։

Հայաստանը ներկայացնում էր 5 ծանրորդ, որոնց մրցավայր է ուղեկցել տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

Վերջնական արդյունքը որոշվել է տվյալ զույգի ներկայացուցիչների՝ Սինկլերի սանդղակով հաշվարկված ցուցանիշների հանրագումարով։

Մրցաշարի հաղթող են դարձել Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների մեդալակիր, եգիպտուհի Սառա Ահմեդը և աշխարհի 2015 թվականի առաջնության բրոնզե մրցանակակիր, 2016-ի Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, որոնք առաջին տեղն են գրավել Սինկլերի գործակցով հաշվարկված 700,913 կգ ընդհանուր արդյունքով։

Բոլոր՝ 8 զույգերի արդյունքները (ցուցանիշները հաշվարկված են Սինկլերի գործակցով)

1. Սառա Ահմեդ (Եգիպտոս, 297,088 կգ)/Անդրանիկ Կարապետյան (Հայաստան, 403,825 կգ)՝ 700,913 կգ
2. Մադլեն Ստանիշևսկի (ԱՄՆ, 262,387)/Գոռ Մինասյան (Հայաստան, 422,579)՝ 684,966
3. Մեդիսոն Պանել (ԱՄՆ, 281,701)/Ջոշուա Ուիկիլիֆի (Տոնգա, 378,956)՝ 660,657
4. Կուինինի Մանումուա (Տոնգա, 244,547)/Սամվել Գասպարյան (Հայաստան, 406,149)՝ 650,696
5. Լորեյն Լիգարե (Քենիա, 180,020)/Վարազդատ Լալայան (Հայաստան, 423,999)՝ 604,019
6. Լաուրա Ալեքսանդր (ԱՄՆ, 271,935)/Խակիմ Մուսոկե Սսեմպերեզա (Ուգանդա, 315,335)՝ 587,21
7. Սամար Հուսեյն (Եգիպտոս, 267,102)/Կգոտլա Ալֆիուս Կգասվանե (Բոտսվանա, 262,327)՝ 529,429
8. Ալի Թալման (ԱՄՆ, 0,000)/Դավիթ Հովհաննիսյան (Հայաստան, 399,008)՝ 399,008

Մրցաշարը նվիրված էր ԱՄՆ-ի այս տարվա առաջնությանը։ Այն նախատեսվում է դարձնել ավանդական։ 2023 թվականին ստուգատեսը, հավանաբար, կանցկացվի Առնոլդի մարզական փառատոնի հետ միաժամանակ։

Ամերիկացի մարզիկները համոզված են, որ աշխարհի լավագույն ծանրորդների հետ համատեղ մարզումները կնպաստեն միջազգային ասպարեզում իրենց ավելի հաջող ելույթներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ