Logo

Հայ ձյուդոիստը մրցանակային տեղ է գրավել Նալչիկի մրցաշարում

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:20 / 03.08.2022• Ձյուդո
null

Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի սան Դավիթ Աբրահամյանը երրորդ տեղն է գրավել Ռուսաստանի Նալչիկ քաղաքում անցկացված ձյուդոյի միջազգային մրցաշարում, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
 

Մինչև 66 կգ քաշային կարգում հայ մարզիկը հաղթել է հինգ գոտեմարտ։ Նույն քաշային կարգում 5-րդն է ճանաչվել Արմավիրի մանկապատանեկան մարզադպրոցի սան Ստյոպա Դարբինյանը։
 

Մրցաշարում իրենց ուժերը փորձած հայ ձյուդոիստների ելույթները համակարգել է Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ