Logo

Հայ ֆուտբոլիստը տեղափոխվել է իտալական ակումբ

15:08 / 05.02.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Սերոժ Թիթիզյանը կարիերան կշարունակի Իտալիայում։

24-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել D Սերիան ներկայացնող «Ջոյեզե 1918» ակումբի հետ, հաղորդում է Transfermarkt-ը։

Այս մրցաշրջանի առաջին հատվածում Սերոժ Թիթիզյանը խաղում էր Երևանի ԲԿՄԱ-ում։ Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 16 խաղի, դարձել 1 գոլի ու 5 ասիստի հեղինակ։ Թիթիզյանը ֆրանսիական «Մեց» ակումբի սան է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ