«Ալաշկերտի» երկրորդ թիմի 20-ամյա հարձակվող Ալեքսանդր Տեր-Թովմասյանը պայմանագիր է կնքել լիտվական «Նևեժիս» ակումբի հետ, հայտնում է ֆուտբոլային գործակալ Հրաչյա Ղամբարյանը։
Կեդայնայ քաղաքը ներկայացնող ակումբը հանդես է գալիս Լիտվայի երկրորդ դիվիզիոնում և 2023 թ. ավարտված մրցաշրջանում 30 խաղում 51 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը` չկարողանալով նվաճել բարձրագույն խմբի ուղեգիր։


