Logo

Հայ գրողների ծննդավայրերը. [Չարենց, Սահյան, Բակունց]

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 22.01.2021ՄՇԱԿՈՒՅԹ
sahjannn min - Հայ գրողների ծննդավայրերը. [Չարենց, Սահյան, Բակունց]

Այսօր խոսելու ենք հայ 3 գրողների ծննդավայրերի մասին. դրանք մեծ հետք են թողնել նրանց ստեղծագործական մտքի ու ոճի վրա:

Կարսեցի Չարենցը

Եղիշե Աբգարի Սողոմոնյանը ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարսում, գորգերի առևտրական Աբգար Սողոմոնյանի և Թեքղե Միրզոյանի մեծ ընտանիքում: Նրա ծնողները Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Նրանից բացի ընտանիքում կար ևս 6 երեխա՝ 3 տղա և 3 աղջիկ:

«Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել նրա մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։

«Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով-
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով»…

Հետագայում Չարենցի բանաստեղծությունները մեզ, երբեմն, կտանեն գրողի ծննդավայր, ու, որքան էլ, բանաստեղծը գրի, թե «թողել է Կարսն ու Կարսի այգին», նրա գործերում մենք կզանք «հայրենի մով երկնքի» հավերժական ներկայությունը:

%D5%89%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81%D5%AB %D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8. %D4%BF%D5%A1%D6%80%D5%BD - Հայ գրողների ծննդավայրերը. [Չարենց, Սահյան, Բակունց]

Չարենցի տունը. Կարս

Թեև Չարենցի հայրական տան մասին տեսակետները տարբեր են, սակայն, ընդունված է համարել, որ վերոնշյալն է եղել Եղիշեյի տունը: Ժամանակին Կարսի քաղաքային իշխանությունները նույնպես նշում էին, թե կադաստրային տվյալներով հենց այդ շենքն է համընկնում Չարենցի տան հետ: 2019-ին համացանցում տեղեկատվություն ու լուսանկարներ հայտնվեցին, որ Չարենցի տունը քանդել են…  իսկ դա ուղղակի շինություն չէր, այլ Կարսի հայկականության լավագույն ու ամենահայտնի ապացույցը:

«Ու էլ ամե՜ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՜չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում-
Ասե՜ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ»…

Լոր գյուղի Սահյանը…

Սահյանը ծնվել է 1914թ.-ի ապրիլի 14-ին: Մանկությունը Զանգեզուրի Լորում է անցել, ինչն էլ հիմք է դարձել նրա բանաստեղծության մեջ հետագայում արտահայտվող բնապատկերների: Լորում Սահյան ապրել է ընդամենը տասներեք տարի, սակայն հետագա ողջ ստեղծագործական կյանքը յուրատեսակ վերադարձ է եղել դեպի մանկություն ու հայրենի գյուղ. 13 տարի՝ կարճ ժամանակահատված , որը հագեցած էր ապրումներով, իրիկնահացի ու գյուղի շիվերը տնկած պապի մասին տաք հիշողություններով, բնապատկերով, որտեղ «ոտքերի տակ հովիտն է ծաղկած»…

«Երբ հրաժեշտի ամպն էր որոտում:
Ամպերն են լողում մայրամուտի մեջ
Գնում են գալիս, գգվում իրարու,
Հորիզոնն ի վար ձգվում են անվերջ,
Անջատվում նորից և գնում հեռու:
Երկու ամպ եկան, հասան իրարու, –
Մեկը ոսկեմորթ եղնիկ թվաց ինձ,
Մեկը լեռներից փախած եղջերու»…

Ծննդավայրիչ հանդեպ մնայուն սիրո իմաստով՝ Սահյանի գործերը կարելի է միայն համեմատել Մաթևոսյանի գրականության հետ: Առհասարակ, Լորը բանաստեղծական է, ու Սահյանին չչէին կարող  շրջանցել Զանգեզուրի խորհրդավոր բնությունն ու նահապետական ընտանիքի կոլորիտը:  Սահյանի ստեղծագործությունը երբեք չկորցրեց իր անքակտելի կապը հայրենի գյուղի, գյուղական կենսակերպի ու տան մասին քաղցր հիշողությունների հետ: Արդեն  Լորից ֆիզիկապես հեռացած, արդեն բանաստեղծ Համոն պարբերաբար վերադառնում էր հայրենի գյուղ ոգեշնչման, ստեղծագործական սնման հետքերով:

Ակսել Բակունցը՝ Գորիսից…

Ակսել Բակունցի մանկության ու նախնական կրթության տարիներն անցել են Գորիսում, իսկ հետագայում՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորելուց հետո աշխատել է Զանգեզուրի Լոր գյուղում որպես մանկավարժ: Ի դեպ, այն նույն Լորում, որը տեսնում ենք Սահյանի գրականության մեջ: Պինդ է նաև Բակունցի կապն իր հայրենի Գորիսի հետ, նա նաև հասցրել է աշխատել այնտեղ, որպես րպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ:

Հատված հայտնի Կյորեսցու՝ Ակսել Բակունցի «Կյորես» պատմվածքից է…

«Քաղաքն ունի երկու անուն՝ Գորիս և Կյորես, որոնցում պարփակվում է մի քաղաք երկու իմաստով, մի բնակավայր՝ երկու տարբեր ժողովրդով, որոնք ունեն իրենց առանձին սովորությունները, առանձին շահերը և մինչև անգամ նրանց անուններն են տարբեր: Երբ կյորեսեցուն հարցնում ես, թե ինչ ազգից ես, նա տալիս է տոհմի անունը՝ Ավետանց, Շալունց, Բակունց և այլն: Իսկ եթե բացատրես, որ ազգությունն ես հարցնում, այլ ոչ թե տոհմը, կասի, որ կյորեսեցի է… Զանգեզուրի մարդ է: Ու որ հարցնես՝ մի՞թե հայ չէ, կասի, թե չգիտի ինչ է… հետո էլ կասի, որ եթե Գորիսի մարդիկ էլ են հայ, ինքն իր հայությունից դուրս է գալիս…»…

Ծննդավայրից հեռանալուց հետո, Բակունցը հաճախ էր այցելում Գորիսն ու իր տունը, երբեմն գնում էր ոգեշնչման հետևից: «Զանգեզուր» կինոսցենարի համար նյութեր հավաքելու նպատակով, մի անգմ, Բակունցը կրկին Գորիսում էր: Այդ օրերին Գորիս էին գնացել նաև հայտնի նկարչուհիներ Մարիամ և Երանուհի Ասլամազյանները՝ կրկին, Գորիսի գույներով ոգեշնչվելու համար: Մի օր Մարիամն ու Երանուհին ճանապարհ են ընկնում դեպի «Լաստի խութ» սարի գագաթը ու հանդիպում են Բակունցին, նա էլ բնիկ Գորիսեցու իրավունքով առաջարկում է ուղեկցել աղջիկներին ու ծանոթացնում է Գորիսի բնաշխարհի հետ…

«Ակսելին միշտ հիշում եմ՝ նստած իրենց այգու մեծ տանձենու տակ, մուգ կարմիր գորգի վրա՝ հենված մութաքաներին ու բարձերին, առջևը պղնձե սինիի վրա սուրճ ու մրգեր, աջ ու ձախ թափված գրքեր ու տետրեր». հետագայում հենց այսպես է տպավորվել Գորիսեցի Բակունցը  Մարիամ Ասլամազյանի մտապատկերում:

«Գորիսի ոչ մի փողոցում լեզուն այնքան վճիտ չէր, ինչպես Հին ճանապարհի վրա։ Այդ լեզու չէր, այլ կարոտ, տխրություն, զայրույթ. այդպես Ղաթրինի ձորում երգում էր կաքավը և մթնում կարկաչում էր Ցուրտ աղբյուրը։
– Տիեյերի հացերը մրսել են,– կասեր Աթա ապերը, չուխայի փեշից պոկելով փուշը, որ կպել էր արտի մեջ, բայց այնպես կասեր, կարծես խնդրում էր մի կարպետ, որ ծածկի արտերը։
– Հորա՜ է, հորա՜,– և էլի ուրիշ ոչինչ չէր ասի Աթա ապերը, բայց այդ մի բառը կասեր դանդաղ, ծանր և արքայավայել, կասեր ինչպես հանդերի պատրիարքը, և ով կյորեսեցի էր, նա հասկանում էր, թե ո՞ւր կորան վաղեմի պարարտ հողերը և շարմաղ ալյուրը։
«Իրանի Թուրանում չկար քեզ բարաբար
Դառն ես դառել, հե՜յ Զանգեզուր…»
Աթա ապերը կարտասաներ երկու տող «Գորիսի գովքից», բայց այնպես կասեր, որ իբրև իջնում էր խոր ձորերը և բարձրանում է բարձր լեռները, և լեռնային քամու նման լեզուն պտույտք է անում դեպի երկինք։
Այդքան գեղեցիկ և հնչեղ էր Կյորեսի լեզուն։ Նա մի չքնաղ գորգ էր՝ նախշերով և վարդ ծաղիկներով մի հին գորգ, ինչպես Մինայի աղջիկ ժամանակ գործած գորգը, որ փռված էր Հաստ Ներսես բեյի դահլիճում։ Ինչքան հնանում և մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները և պատահում էր, որ Մինան, երբ այդ հին գորգը տանում էր գետը և լվանում էր,− Մինան լաց էր լինում և նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն…»
Aksel Bakunts museum 0558 03.jpg
Բակունցի տուն-թանգարանը, Գորիս

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

21:59 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Մանչեսթեր Սիթիի» հաղթական մեկնարկը

21:21 / 18.06.2025 • Ֆուտբոլ

FourFourTwo. Աշխարհի լավագույն դարպասապահները

20:54 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Տուլիպա. «Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից»

20:25 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»

Պաշտոնական
19:55 / 18.06.2025 • Թենիս

Բիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը երրորդ հաղթանակը տարավ ու իր խմբում առաջին տեղը գրավեց

19:25 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Պերկովիչ. «Հարգում ենք բոլոր մրցակիցներին»

18:40 / 18.06.2025 • Թենիս

Հալե. Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը

18:28 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Լուծարվել է ակումբ, որտեղ 9 հայ ֆուտբոլիստ է խաղացել

17:53 / 18.06.2025 • Բասկետբոլ

Բեյն. «Սիրտս կանգ առավ, երբ իմացա փոխանակման մասին, բայց հետո լսեցի թիմի անունը»

17:15 / 18.06.2025 • Ֆուտբոլ

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» պայքարում են նիդերլանդցի աստղի համար

16:23 / 18.06.2025 • Ֆուտբոլ

ԿԼ․ Հայկական թիմերի հավանական մրցակիցները որակավորման երկրորդ փուլում

15:55 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ժոան Գարսիան տեղափոխվեց «Բարսելոնա»

Պաշտոնական
15:10 / 18.06.2025 • Ֆուտբոլ

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը մտադիր չէ մեկնարկային կազմում տեղը զիջել Վիրցին

15:07 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Պեպ Գվարդիոլան ընտրել է «Ման․Սիթիի» նոր ավագին

14:29 / 18.06.2025 • Ֆուտբոլ

«Նոայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում, եթե...

Պաշտոնական
14:10 / 18.06.2025 • Ֆորմուլա 1

Ավտոարշավորդները ներկա են եղել Բրեդ Փիթի «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերային

13:29 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Պատմության ամենաերիտասարդ մազիչը. «Պարման» մտադիր է 29-ամյա մասնագետի նշանակել

12:57 / 18.06.2025 • Հոկեյ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
NHL. «Ֆլորիդա Փանթերզը» 2-րդ տարին անընդմեջ նվաճեց Սթենլիի գավաթը

12:55 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Ինձագին բացատրել է՝ ինչու է հեռացել «Ինտերից»

12:44 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Աշխարհի լավագույն հարձակողական կիսապաշտպանները՝ ըստ FourFourTwo-ի

12:21 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Հայտնի է ԱՊԼ նոր մրցաշրջանի առաջին տուրի խաղացանկը

Պաշտոնական
11:44 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Վասկեսը շուտով կարող է պայմանագիր կնքել նոր ակումբի հետ

11:14 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Տրե՞նտ, թե՞ Կարվախալ․ Ալոնսոն պատասխանել է բարդ հարցին

10:58 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Ռամոսի տպավորիչ ցուցանիշն «Ինտերի» դեմ խաղերում

10:48 / 18.06.2025 • Ֆուտբոլ

Լևի. «Ուզում ենք հաղթել նաև Չեմպիոնների լիգան ու Պրեմիեր լիգան»

10:24 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Ինտերը» չկարողացավ հաղթանակով սկսել մրցաշարը

00:57 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Ռիվեր Փլեյթի» հաղթական մեկնարկը

00:11 / 18.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բաջոն մարզաշապիկ է նվիրել Մեսիին

23:50 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. «Բենֆիկան» Ֆելիքսի տրանսֆերի հարցում բանակցում է «Չելսիի» հետ

23:25 / 17.06.2025 • Թենիս

Բիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել

22:56 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Բրնովիչ. «Չէինք ցանկանում հանդիպել «Նոային»»

22:26 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Mundo Deportivo. «Բարսելոնան» դժգոհ է Դիասի սպասողական դիրքորոշումից

21:56 / 17.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Ֆլումինենսեի» ու «Բորուսիայի» ոչ-ոքին

21:21 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Խվիչա. «Ինձ դուր է գալիս Ռոնալդուի խաղը, բայց Մեսին այլ մոլորակից է»

20:49 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Սերոբյանը մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում է

20:18 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Այաքսից» հրաժարվել են մեկնաբանել Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրը

19:55 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Ռեալն» ու Բրահիմ Դիասը համաձայնության են հասել

19:24 / 17.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Արարատ-Արմենիան» հերթական նորեկին է ներկայացրել

Պաշտոնական
18:19 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Կոնֆերենցիաների լիգա. «Ուրարտուն» կմրցի Բելառուսի ներկայացուցչի հետ

18:09 / 17.06.2025 • Ֆուտբոլ

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկի» մրցակիցը Սան Մարինոյից է

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ