Հայ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Իրանի Ռաշտ քաղաքում ավարտված 19th International Caspian Cup միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայութունը:
Հայրապետյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, կիսել 1-4-րդ տեղերն ու լրացուցիչ ցուցանիշներով արաժանացել երկրորդ մրցանակին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Էդգար Հայրապետյանը և Արտակ Ալիխանյանը վաստակել են 6,5 միավոր:
Հայ պատանիներից Կարո Սարգսյանը և Նարեկ Ղազարյանը զգալիորեն բարելավել են իրենց միջազգային վարկանիշները: Կարոն 5,5 միավորով վարկանիշը բարելավել է 118,8, իսկ 5 միավոր հավաքած Նարեկը՝ 114 կետով:


