Հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը պատմել է նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի մասին։
«Փետրվարի 13-ին տարվա առաջին 18-օրյա հավաքը կանցկացնենք Ծաղկաձորում: Մարտ-ապրիլին կկազմակերպենք խճուղային և հրապարակային հեծանվավազքի ստուգողական մրցումներ, որը նաև նախապատրաստական փուլ է հաջորդ երկու ամիսներին նույն սցենարով նախատեսված Հայաստանի առաջնության համար:
Լեհաստանի մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք այնտեղ կազմակերպել համատեղ ուսումնամարզական հավաք և ընկերական մրցումներ: Դա կբարելավի մասնակիցների մարզավիճակը հուլիսի 16-22-ը Պորտուգալիայի Անադիա քաղաքում նախատեսված Եվրոպայի երիտասարդական և մինչև 23 տարեկանների առաջնությունում հաջողության հասնելու գործին:
Օգոստոսի 5-11-ին մեր թիմը կմասնակցի Կոլումբիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Տեսադաշտից դուրս չենք թողնում պատանիներին, ովքեր պետք է հանդես գան հուլիսին նշանակված Եվրոպայի օլիմպիական փառատոնում»,- մարզիչի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ լրատվականը։


