Logo

ԱԱ-ում մեդալ նվաճած հայ հրաձիգները վերադարձել են հայրենիք (տեսանյութ)

Հեղինակ
FastNews
17:17 / 11.08.2022• Հրաձգություն
հայ հրաձիգներ

Հրաձգության Հայաստանի հավաքականը վերադարձել է Ֆրանսիայի Շատորու քաղաքից, որտեղ օգոստոսի 1-9-ը մասնակցել էր աշխարհի առաջնությանը և նվաճել 4 մեդալ:  

Մեծահասակների պայքարում  Լիլիթ Մկրտչյանը (10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց) և Արուսյակ Գրիգորյանը (խառը վազք 10մ, 20+20 կրակոց) դարձել էին բրոնզե մեդալակիր։

Վազող թիրախ, խառը վազք 10մ, 20+20 կրակոց մրցաձևում Գոռ Խաչատրյանը դարձել էր աշխարհի երիտասարդական չեմպիոն, իսկ Գոհար Հարությունյանը նվաճել էր բրոնզե մեդալ (10մ, նորմալ վազք, 30+30 կրակոց)։

ԱԱ-ի մեծահասակների և երիտասարդների պայքարին Հայաստանը մասնակցել էր 3-ական մարզիկով։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ