Կարատեիստ Դավիթ Մակյանը դարձել է Լեհաստանի Լոձ քաղաքում կայացած Եվրոպական ուսանողական խաղերի հաղթող։
Հայ մարզիկը հաղթել է մինչև 75 կգ քաշային կարգում անցկացրած 5 մենամարտերում, տեղեկացնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան։
Խաղերին մասնակցել է 40 երկրի շուրջ 400 համալսարանի թիմերում ընդգրկված ավելի քան 5 հազար մարզիկ-մարզուհի։


