Logo

«Հայ կինո»․ ինչո՞ւ մենք քիչ գիտենք մեր ֆիլմերի մասին. կինոգետի դիտարկումները VNews-ին

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:31 / 18.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
haykakan kino

2019 թվականին Ազգային ժողովի ընդունած օրենքի համաձայն՝ ապրիլի 16-ը «Հայ կինոյի օր» է սահմանվել։ Այս առիթով մի քանի հետաքրքիր փաստ.

  • Հայկական կինեմատոգրաֆի առաջին կադրերը ստեղծել է Ալեքսանդր Դիգմելյովը՝ 1911 թվականին, Էջմիածնում՝ նկարահանելով Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցու թաղման արարողությունը։ Այդ կադրերը հետագայում համարվել են կորած, սակայն 2013-ին կինովավերագիրներ Մաթոսյանները գտել են դրանք։
  • 1912 թվականին եգիպտահայ հրատարակիչ Վահան Զարդարյանը ստեղծել է հայկական թեմայով առաջին հայկական կինոնկարը, որ կոչվել է պարզապես «Հայկական սինեմա»։ Ֆիլմի շնորհանդեսը կայացել է 1913-ի մարտի 13-ին՝ Կահիրեում։
  • 1913-ին Իվան Պերեստիանին Ալեքսանդր Խանժոնկովի ստուդիայում էկրանավորել է Շիրվանզադեի «Նամուս» վիպակը (ֆիլմը՝ «Երդումով կապվածները», սցենարիստ և զլխավոր դերակատար՝ Վահրամ Փափազյան)։

Կինոգետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դոցենտ, Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) անդամ Սիրանույշ Գալստյանը VNews.am-ի հետ զույցում վստահեցնում է, որ հայկական կինոն ներկայում ունի հետաքրքիր ֆիլմեր, որոնք, սակայն, շատ քիչ են ներկայացվում հանրությանը։ 

Սիրանույշ Գալստյան

«Լավագույն դեպքում ամեն ինչ ավարտվում է պրեմիերայով, տպավորություն է, որ միայն սերիալներ են նկարահանվում, այնինչ այդպես չէ իրականում։ Այսօր խնդիրն այն է, որ հայկական կինոյի և հայ հանդիսատեսի միջև պորտալարը կտրվել է»,- ասաց Սիրանույշ Գալստյանը։

Նա վստահեցրեց, որ շատ անելիք ունեն հեռուստաընկերությունները, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ ֆիլմերը վարձույթներում մի ընթացք հաջողություն չեն ունեցել, սակայն հեռուստատեսությամբ մի քանի անգամ ցուցադրվելուց հետո անմիջապես ճանաչում են ձեռք բերել։ Այդպես է եղել, օրինակ, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի դեպքում։

 

«Մեր հանդիսատեսին անհայտ է հայկական կինոն, այնինչ շատ լավ ֆիլմեր ունենք. Վիգեն Չալդրանյանի, Սուրեն Բաբայանի ֆիլմերը, Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշերը», Հայկ Օրդյանի՝ էկզոտիկ հմայքով աչքի ընկնող «Զուլալին»։ Այս ֆիլմերը սիրողական մակարդակի չեն, այլ պրոֆեսիոնալ, հետաքրքիր, բարձրորակ արտադրանք»,- ներկայացրեց կինոգետը։

 

Սիրանույշ Գալստյանը ժամանակակից կինոընկալման ևս մեկ խնդիր նշեց՝ խորհրդային ֆիլմերի հանդեպ կարծրատիպային, անտեսողական վերաբերմունքը։

 

«Խորհրդային շրջանում նկարահանված հայկական ֆիլմերի մեծ մասը շատ խորը իմաստ ունի։ Դրանցում հետաքրքիր նյուանսներ կան, մարդկային բնույթը վեր հանող զարմանալի դրվագներ, խորիմաստ մտքեր, հպանցիկ կադրերի միջոցով արգելված գաղափարների վերծանում, որոնց առնչվել է պետք։ Անհրաժեշտ է դիտել այդ ֆիլմերը, գնահատել, ոչ թե թյուրիմացաբար անտեսել։ Դրանցում ուսուցանող շատ բան կա»,- պարզաբանեց նա։

 

Սիրանույշ Գալստյանը որպես օրինակ բերեց Աղաբաբովի «Գառնին», Կեսայանցի «Մարդն Օլիմպոսից»-ը։ Նա նշեց նաև Աղաբաբովի սցենարներով նկարված «Բարև, ես եմ» և «Վերադարձ»  ֆիլմերը, երբ երկուսի դեպքքում էլ հերոսները հայ գիտնականներ են, որոնք թողնում են շատ ավելի բարենպաստ պայմանները Մոսկվայում, Լենինգրադում և վերադառնում հայրենիք, որպեսզի այստեղ իրականացնեն իրենց ծրագրերը։

 

«Ո՞վ է ասել, որ ամեն նոր ֆիլմ կինոլեզվի առումով նոր ասելիք պետք է ունենա, գլուխգործոց լինի։ Այդպես չէ, նրանց հիմքում ինքնաճանաչումն է։ Մեր անցյալի ֆիլմերում թաքնված ուղերձներ կան, որոնք շատ կարևոր են, ուսումնասիրման ենթակա։ Կարելի է ասել որ 88-ի շարժման և 1994-ի հաղթանակի մեր հայրենասիրական դրսևորումներին և՛ս նպաստել են այն ժամանակվա մեր հայկական ֆիլմերը»,- ասաց Գալստյանը։

 

Կինոգետի համոզմամբ՝ հնարավորությունները գերագնահատելու կամ թերագնահատելու կարիք չկա, պարզապես համակցված մոտեցում է անհրաժեշտ, պետք է սովորենք մեր ֆիլմերը դիտարկել տարբեր հարթություններում։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

19:54 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը հեռացավ «Վուլվերհեմփթոնից»

Պաշտոնական
19:21 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ

Պաշտոնական
18:46 / 30.07.2025 • Ձմեռային մարզաձևեր

Կրկնակի Օլիմպիական չեմպիոն Լաուրա Դալմայերը մահացել է Պակիստանի լեռներում

18:28 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Յամալը գոլը տոնել է Ռեշֆորդի ոճով

17:57 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Նյուքասլը» պարտվել է Հարավային Կորեայի առաջնության աստղերի թիմին

17:00 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Վիրցի գոլը նպաստել է «Լիվերպուլի» հաղթանակին

16:27 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բենիկ Հովհաննիսյանը վերադարձել է «Վան»

Պաշտոնական
15:52 / 30.07.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Լևոն Արոնյանը Esports World Cup 2025 շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում է

15:13 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Օտուբանջոն շնորհակալություն է հայտնել Հայաստանին

14:43 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Կանանց ՉԼ. «Փյունիկ-աղջիկներ»-ը հաղթել է բուլղարական «Սոֆիային»

14:10 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Գրանիտ Ջական վերադարձավ Անգլիայի Պրեմիեր լիգա

Պաշտոնական
13:29 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Յուսուֆ Օտուբանջոն հեռացել է «Փյունիկից» և միացել ուզբեկական ակումբի

Պաշտոնական
13:12 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Պերկովիչ. «Մենք շատ երջանիկ ենք, որ այստեղ ենք»

13:06 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Համբարձումյան. «Ամեն ինչ անելու ենք լավ արդյունքի համար»

12:50 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Բրազիլական ակումբը 22 մլն եվրոյով ձեռք է բերել «Աթլետիկոյի» վինգերին

Պաշտոնական
12:40 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Լուիս Դիասը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
12:12 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ռունիի որդին գոլը տոնել է «Արսենալի» նորեկի ոճով

11:47 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

11:12 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

10:42 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նոան» նախախաղային մարզում է անցկացրել Բուդապեշտում

10:02 / 30.07.2025 • Ֆուտբոլ

«Բարսան» Լա լիգայում առաջին տնային խաղը կարող է անցկացնել 6 հազար հանդիսականով մարզադաշտում

00:55 / 30.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
ՉԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» և Բարսեղյանի «Սլովանը» հաջորդ փուլում են

00:28 / 30.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Ալ Նասրը» Ֆելիքսին 2,5 անգամ բարձր աշխատավարձ կվճարի, քան «Չելսին»

23:54 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. «Ինտերը» խոշոր առաջարկ է արել «Ատալանտային»

23:20 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ման. Սիթին» 31 միլիոն եվրոյով վերադարձրել է իր սանին

Պաշտոնական
22:36 / 29.07.2025 • Թենիս

Տորոնտո. Խաչանովի հաղթական մեկնարկը

22:08 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. Թոմաս Մյուլերը կարիերան կշարունակի MLS-ում

21:36 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Կիլիան Մբապեն հանդես կգա «10» համարով

Պաշտոնական
21:19 / 29.07.2025 • Թենիս

Տորոնտո. Խաչանով - Ֆիկովիչ մրցախաղը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում է

20:57 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. Ղազախստանի չեմպիոնը քամբեք արեց առաջին խաղից հետո ու հաջորդ փուլում է

20:20 / 29.07.2025 • Ըմբշամարտ

Ջանես Նազարյանը` Մ17 ԱԱ-ի ոսկե մեդալակիր

19:54 / 29.07.2025 • Հրաձգություն

fastnews-photo-icon
Հովհաննես Մարգարյանն աշխարհի ռեկորդով դարձավ Եվրոպայի չեմպիոն

19:20 / 29.07.2025 • Ֆուտբոլ

«Միլանից» հեռացած դարպասապահը տեղափոխվել է «Ռոմա»

Պաշտոնական
18:58 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Կրասնոդարը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սպերցյանի հետ

18:25 / 29.07.2025 • Ֆուտբոլ

Լա լիգայի ակումբը ձեռք է բերել «Ինտերի» կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը

Պաշտոնական
18:14 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մատերացին շնորհակալություն է հայտնել Մարեսկային «ՊՍԺ-ից ինչ-որ չափով վրեժ լուծելու համար»

17:32 / 29.07.2025 • Խառը մենամարտեր

«Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես». UFC-ի նախկին մարտիկ

16:30 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ժոաու Ֆելիքսը՝ «Ալ Նասրի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
16:23 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ֆելիքսը մարզվում է «Ալ Նասրի» հետ, թեպետ տրանսֆերը դեռ հաստատված չէ

16:13 / 29.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Տեր Շտեգենը վիրահատվել է

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ