Logo

Հայ լողորդների արդյունքներն աշխարհի առաջնությունում

15:38 / 11.02.2024Ջրային մարզաձևեր
null

Հայաստանի առաջատար լողորդները սկսել են պայքարը Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում:

Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր բատերֆլայ մրցաձևի որակավորման փուլում զբաղեցրել է 31-րդ տեղը, մրցմանը մասնակցել են ևս 42 լողորդներ: 20-ամյա Մանուչարյանը 1:02:69 արդյունքով չի կարողացել նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր: Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճելու համար պետք էր ցոււյց տալ 58:21 արդյունք:

Վարսենիկ Մանուչարյանը հանդես կգա նաև նույն մրցաձևի 50 մետր տարածությունում։

Աշոտ Չախոյանն էլ բրաս մրցաձևի 100 մետր մրցատարածությունում գրանցել է 1:04:92 արդյունք և որակավորման փուլում բավարարվել 58֊րդ տեղով։

Ֆոտո՝ Հայաստանի լողի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ