Մոսկվայում դեկտեմբերի 7-8-ին անցկացված օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում հայ մարմնամարզիկները 11 մեդալ են նվաճել։
Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արժանացել է երկու ոսկե և երեք արծաթե մեդալի։ 32-ամյա մարմնամարզիկը պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել բազմամարտի և հենացատկի մրցաձևերում, իսկ նժույգ թափերի, օղակների և ազատ վարժություններում գրավել է երկրորդ տեղը։
Երիտասարդների պայքարում Համլետ Մանուկյանը նժույգ թափերի և օղակների վարժություններում նվաճել է ոսկե, պտտաձողում` արծաթե, ազատ վարժությունում ու բազմամարտում` բրոնզե մեդալներ։
Մամիկոն Խաչատրյանը նույնպես մասնակցել է երիտասարդների պայքարին և օղակներ վարժությունում գրավել երկրորդ տեղն ու արժանացել արծաթե մեդալի։
Տղամարդկանց Հայաստանի թիմը բազմամարտում արծաթե մեդալակիր է դարձել։