Ֆրանսիայի Սոթեվիլի քաղաքի մարզադահլիճում տեղի է ունեցել մարմնամարզության երեք երկրների հավաքականների դիմավորման արարողությունը: Այդ քաղաքում Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին պատրաստվում են Հայաստանի, Ղազախստանի և Հորդանանի մարմնամարզիկները:
Նրանց հետ հանդիպել են Սոթեվիլի քաղաքապետ Ալեքսիս Ռագաշը, Նորմանդիայի տարածաշրջանի սպորտի գծով փոխնախագահ Ալին Լուիզի Լուիսը, Մետրոպոլիայի փոխնախագահ Լորանս Ռենուն, La Sottevillaise-ի նախագահ Ժան Լուի Դոբելենը և Ֆրանսիայի մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչ:
Մարմնամարզիկները միջոցառման ավարտին ինքնագրեր են բաժանել մարզադահլիճում ներկա գտնված երեխաներին:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում Փարիզ-2024-ին կմասնակցեն 2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը:
Հիշեցնենք, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, մարմնամարզիկները պայքարը կսկսեն հուլիսի 27-ին:
Ֆոտո՝ ՀՄՖ


