Logo

Հայ մարմնամարզիկները մեկնել են աշխարհի գավաթի երկրորդ փուլին

14:45 / 21.02.2024Մարմնամարզություն
null

Հայտնի է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմը փետրվարի 22-25-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին:

Մեդալների համար կպայքարեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզում այս տարվա ամռանը կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Վերջերս Հայաստանի հավաքականը նույն կազմով Կահիրեում մասնակցել էր նաև աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։ Արթուր Դավթյանը դարձել էր հենացատկի մրցման հաղթող, իսկ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ