Logo

Հայ սամբիստները՝ ԱԱ-ի բրոնզե մեդալակիրներ

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:36 / 02.09.2022• Սամբո
Հայ սամբիստներ

Հայաստանի ներկայացուցիչները բրոնզե մեդալներ են նվաճել Իսրայելի Բաթ-Յամ քաղաքում կայացած լողափնյա սամբոյի աշխարհի առաջնությունում, տեղեկացնում է սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Անհատական պայքարում մեդալակիր են դարձել Դավիթ Հովսեփյանը (58 կգ) և Դավիթ Գրիգորյանը (88 կգ)։

Թիմային հաշվարկում բրոնզե մեդալի է արժանացել Հայաստանի հավաքականը, որը Իսրայելի թիմի հետ բաժանել է 3-րդ տեղը։ «Պատը պատի դեմ սկզբունքով» անցկացված մրցման հաղթող է դարձել Սամբոյի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո ելույթ ունեցած Ռուսաստանի հավաքականը, իսկ արծաթե պարգևները բաժին է հասել Ռումինիայի թիմին։

Կանանց և տղամարդկանց 4-ական քաշային կարգում առաջնությանը մասնակցել են Հայաստանը, ԱՄՆ-ը, Դոմինիկյան Հանրապետությունը, Իսրայելը, Ղազախստանը, Մարոկկոն, Մոլդովան, Նիդեռլանդները, Ռումինիան, Սերբիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ֆրանսիան և Ռուսատանը ներկայացնող մարզիկներ։

Լողափնյա սամբոյի աշխարհի առաջնությունն անցկացվել է երկրորդ անգամ։ Առաջինը կազմակերպվել էր անցյալ տարի Կիպրոսում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ