Logo

Հայ մարզիկները մեկնարկում են սամբոյի աշխարհի առաջնությունում

15:12 / 10.11.2022• Սամբո
սամբոյի աշխարհի առաջնություն

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում նոյեմբերի 11-13-ին կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 8 ներկայացուցիչ, հաղորդում է ՀՍՖ մամուլի ծառայությունը։

Կխաղարկվի մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշային կարգերում մեդալների 21 հավաքածու: Ըստ նախնական հայտերի՝ սպասվում է շուրջ 50 երկրի մասնակցություն: Ռուսաստանը, Բելառուսը, Ֆրանսիան, համաձայն Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշման, կմասնակցեն FIAS դրոշի ներքո:

Առաջին անգամ սամբոյի պատմության մեջ ներկայանալու է նաև փախստականների հավաքականը, որը կմասնակցի մեկ մարզուհով: Մարիա Ամյուլինա Գեդեսը, որը Վենեսուելայի հավաքականի կազմում նվաճել էր երիտասարդական առաջնության բրոնզե մեդալ, փախստականի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում:

Հայաստանի հավաքականի կազմը

Մարզական սամբո

Կիրակոսյան Տիգրան - 58 կգ

Մանուկյան Մաքսիմ - 64 կգ

Մահինյան Կառլեն - 71 կգ

Ստեփանյան Ալեքսան - 79 կգ

Գրիգորյան Դավիթ - 88 կգ

Խանջյան Արսեն - 98 կգ

Մարտական սամբո

Պողոսյան Ավետիք - 79կգ

Ավանեսյան Արման - 98 կգ

Ղրղզստան են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը գլխավորում է ՀՍՖ նախագահ Միքայել Հայրապետյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ