Logo

Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի հանդիպում

12:11 / 16.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հենրիկ Նալբանդյանը նշանակվել է «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) - «Սանտա Կոլոմա» (Անդորրա) Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման գլխավոր մրցավար, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Նալբանդյանին եզրերում կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը, չորրորդ մրցավարը կլինի Վարդան Մանուկյանը:

Հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին Նիդերլանդների Ալկմար քաղաքում։ Առաջին խաղում հոլանդական ակումբը հաղթել է նվազագույն հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ