Logo

Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումներ

12:32 / 26.07.2023Ֆուտբոլ
null

Հայ մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումներ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Չեխիայի Պլզեն քաղաքի «Դուսան Արենայում» հուլիսի 27-ին կայանալիք «Պլզեն» (Չեխիա) – «Դրիտա» (Կոսովո) Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը:

Նույն օրը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Գրուպամա Արենայում» տեղի կուեննա «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) խաղը, որը կսպասարկի Աշոտ Ղալթախչյանը։ Գլխավոր մրցվաարին եզրերում կօգնեն Արթուր Գդլյանը և Սարգիս Հովհաննիսյանը, չորրորդ պաշտոնյան Զավեն Հովհաննիսյանն է։

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա